Երեք կյանք Սերիա 105
Գայանեն համաձայնվում է տալ Ալիկի Գերմանիա մեկնելու տոմսի գումարը:
Վիգենը Արտյոմին ակնարկում է, որ եղբոր մահվան մեջ նրան է կասկածում:
Սոնային հաջողվում է հանդիպել Արմանին, բայց վերջին պահին աղջիկը երկմտում է ու չի մոտենում տղային:
Գրիշը գալիս է Մհերից իր մոր՝ Սեդայի մասին որևէ լուր իմանալու: Ոստիկանության բակում նկատում է Արմանին. իսկույն մատնացույց է անում նրան, ասելով, որ հենց այս տղան է վերջին անգամ եկել Սեդայի տուն: Արմանին հաջողվում է խուսափել Մհերի հետ ճակատագրական հանդիպումից:
Գայանեն գնում է ոստիկանություն եւ ասում, որ վթարի օրը ղեկին Անուշն է եղել: