Ռ-Էվոլյուցիա 24.03.2013-Թողարկում 15
2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ու դեռ շարունակվող իրադարձությունները շատերը համեմատում են 2003 և 2008 թվականների հետընտրական զարգացումների հետ: Նույն ընտրություններին նախորդած շրջանը, սակայն, հանրային-քաղաքական քննարկումներում համեմատվում էր 1996 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական իրադրության հետ: Ընդհանրապես 1996 թվականը խորհրդանշական է նրանով, որ թե՛ դրական, թե՛ բացասական բազմաթիվ երևույթներ սկիզբ են առել այդ շրջանում: Ներկայի, անցյալի, հուսով եմ՝ նաև ապագայի մասին այսօր կզրուցենք Վազգեն Մանուկյանի հետ, ով իրավամբ համարվում է 1988-1996 թվականների քաղաքական գործընթացների առանցքային դերակատարներից մեկը: