Pages Navigation Menu

Watch All Armenian Online Television Channels in one place

Ռ-Էվոլյուցիա Թողարկում 14

Հայաստանում հետընտրական գործընթացները շարունակվում են: Արդեն մեկ շաբաթ է` Ազատության հրապարակում հացադուլի մեջ է գտնվում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարել է, որ ապրիլի 9-ին նախատեսված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ միայն իր դիակի վրայով: Միաժամանակ անձամբ պատրաստվում է երդմնակալությանը՝ Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Այս պայմաններում անցած շաբաթ աշխարհի տարբեր կենտրոններից շարունակվեցին Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքներն ու նախկին շնորհավորանքների վերահաստատումները: Այսինքն` Հայաստանում, ինչպես ընդունված է ասել` Հայաստանի շուրջ հետընտրական գործընթացները զարգանում են միանգամայն այլ, իրար հակասող տրամաբանությամբ: Այս թեմաների շուրջ է մեր զրույցը «Եվրոպական ինտեգրացիա» hասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի հետ: